Լրահոս
Օրվա լրահոսը

«Սևան» ՔԿՀ-ում կանխվել է արգելված իրերի փոխանցումը դատապարտյալներին

Օգոստոս 14,2024 16:46 Share

Օգոստոսի 13-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողները, դիտաշտարակներում ծառայություն իրականացնելիս, ահազանգել են այն մասին, որ բնակելի տարածքի արգելագոտուն հարող տարածքում նկատել են կասկածելի շարժ։

Ահազանգից անմիջապես հետո հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները ժամանել են նշված տարածք։ Իրականացված տեղազննության արդյունքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որին ամրացված է եղել լուսարձակող կրակայրիչ։ Փաթեթում առկա է եղել 2 բջջային հեռախոս։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցներ արգելված իրերի պատկանելիությունը բացահայտելու ուղղությամբ։

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել