Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցի ազատազրկված անձանց համար կազմվել է առանձին ճաշացանկ, ներգրավվել է պարսկերենի իմացությամբ հոգեբան. Ծովինար Թադևոսյան

Հոկտեմբեր 14,2026 17:53 Share
Աջակցեք aravot.am-ին

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության փոխդեսպան Բահրամ Թահերիին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահվող ԻԻՀ քաղաքացիների իրավունքների իրացմանը, պահման պայմաններին, ազատ արձակման գործընթացների կազմակերպմանն առնչվող հարցերը։

Քրեակատարողական ծառայության պետն ընդգծել է, որ իր ուշադրության կենտրոնում մշտապես գտնվում են իրանցի ազատազրկված անձանց խնդիրներն ու կարիքները՝ նշելով, որ նրանց համար կազմվել է առանձին ճաշացանկ՝ հաշվի առնելով ազգային և կրոնական առանձնահատկությունները, ձեռք են բերվել թարգմանչական սարքեր անմիջական հաղորդակցությունն առավել դյուրին դարձնելու նպատակով։

Ծովինար Թադևոսյանը նաև նշել է, որ Քրեակատարողական ծառայության նախաձեռնությամբ որոշ քրեակատարողական հիմնարկներում իրանցի ազատազրկված անձանց հետ աշխատանքներում ներգրավվել է պարսկերենի իմացությամբ հոգեբան՝ հոգեբանական և կենցաղային հարցերում աջակցություն ցուցաբերելու համար։ Նշվել է, որ նախաձեռնությունը կրելու է շարունակական բնույթ։

Փոխդեսպանը բարձր է գնահատել ազատազրկված անձանց արտահանձնման գործընթացի կազմակերպումը, ինչպես նաև նրանց պատժի կրման պայմանների, հաղորդակցության, արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդման բարելավմանն ուղղված աշխատանքները։

Հանդիպումն ավարտվել է ոլորտային համագործակցության ընդլայնման և քննարկված հարցերի շուրջ հետագա աշխատանքները շարունակելու պատրաստակամությամբ։

Քրեակատարողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031