Լրահոս
Օրվա լրահոսը

«Եզրույթը՝ «ԼՂՀ նախագահ», ինձ համար այլեւս գոյություն չունի»․ Ալեն Սիմոնյան

Սեպտեմբեր 09,2024 11:26 Share

«Եզրույթը՝ «ԼՂՀ նախագահ», ինձ համար այլեւս գոյություն չունի»․ այս մասին այսօր մեկնարկած 8-րդ գումարման, 8-րդ նստաշրջանի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանին։

Վերջինս հետաքրքրվում էր՝ ինչպե՞ս անել, որ Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովը նիստ գումարի։

«Այդ ֆորմատը պետք է լուծարել, քանի որ երկրորդ կողմն այլեւս իրավազոր չէ, չի ներկայացնում այն, ինչ ժամանակին ներկայացնում էր։ ԼՂ պաշտոնյա այլեւս գոյություն չունի, նման կարգավիճակ Հայաստանում որեւէ մեկը չունի։ Հավանական նիստի պարագայում ես չգիտեմ, թե այլեւս ո՞ւմ հետ պետք է քննարկեմ։ Որպես իրավաբան, նույնպես համարում եմ, որ այդ ֆորմատն այլեւս գոյություն չունի»,- պատասխանեց Ալեն Սիմոնյանը։

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց՝ ԱՀ, ԼՂՀ ձեւակերպումները առկա են ոչ միայն ՀՀ, այլեւ միջազգային փաստաթղթերում․ «Անձն իրավասու չէ չեղարկել, դուք էլ պարտավոր եք, որպես տվյալ հանձնաժողովի նախագահ, ձեր գործառույթներով զբաղվել։ Եթե հրաժարվում եք, ասեք՝ մենք էլ համապատասխան ընթացք տանք»,- արձագանքեց Արծվիկ Մինասյանը։

Ինչին Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Համապատասխան ընթացք չեք կարող տալ՝ իրավական հիմք չունեք, ԱՀ-ն ինքն իրեն լուծարել է՝ իրենց պաշտոնյաների որոշմամբ։ Ես չեմ կարող ինչ որ մարդկանց հետ նիստ հրավիրել, ես կարող եմ ՀՀ քաղաքացիների եւ ոչ միայն ՀՀ քաղաքացիների համար ընդունելության օր կազմակերպել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Թեման շարունակեց ՀՅԴ-ական պատգամավոր Արթուր Խաչատրյանը․ «ԼՂՀ օրենսդրության մեջ հանրապետության լուծարման կետ չկա, ակնհայտ է, որ ԼՂՀ նախագահն այդ թուղթը ստորագրեց, որպեսզի ջարդը կանխի, որովհետեւ երբ ՀՀ ԶՈՒ-ը, առանց որեւէ բացատրության դուրս եկան ԼՂՀ-ից, ուժերը շատ անհավասար էին։ Փաստաթուղթը չի հրապարակվել, ԼՂՀ նախագահն է ասել՝ չեղարկել է։ Այս մեկն էլ չեք տեսել, այն մեկն էլ չեք տեսել, ինչո՞ւ եք նրանով առաջնորդվում։ 2021 թվականից նիստեր չի գումարել հանձնաժողովը, բայց այն ժամանակ սուբյեկտն էլ կար, մարդիկ էլ կային»։

Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ «Եզրույթը՝ ԼՂՀ նախագահ, ինձ համար այլեւս գոյություն չունի։ Այլ անձնական բաներ չեմ ուզում հրապարակել, բայց 2021-ին նիստեր չեն եղել ԼՂՀ նախագահի խնդրանքով՝ իր առողջական խնդիրների պատճառով»: Նա հեգնեց ՀՅԴ-ին՝ ասելով՝ երբ Արցախի լուծարման մասին թուղթ էիք ստորագրում՝ գրեիք՝ սա գործում է այսինչ օրից այնինչ ժամը, այսինչ տարածքում, որ չգայիք այստեղ ասեիք՝ Արցախի լուծարման հետ կապ չունենք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30