Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով տույժ-տուգանքներն առաջարկվում է զրոյացնել

Սեպտեմբեր 09,2024 17:25 Share

Որոշակի ժամանակահատվածում տեղեկատվությունը թղթային արխիվներից թվայնացվել է, ստեղծվել են թվային էլեկտրոնային բազաներ: Դրանց հիման վրա համապատասխան էլեկտրոնային բանաձեւով իրականացվում է անշարժ գույքի` շուկայական արժեքին մոտարկված գնի հաշվարկ, որից էլ գանձվում է գույքահարկը:

Կադաստրի կոմիտեում եւ համայնքներում էլեկտրոնային համակարգի ներդրման արդյունքում բացահայտվել են գույքահարկի հաշվարկման հետ կապված խնդիրներ: Ըստ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի` առկա են եղել դեպքեր, երբ Կադաստրի կոմիտեի տվյալների բազա մուտքագրվել է սխալ տեղեկատվություն: «Երբ քաղաքացին գնում է գույքահարկի վճարման, այնտեղ գույքահարկի թերհաշվարկ է կատարվում` հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինակ` 500 քմ հողի մակերեսը որոշ դեպքերում Կադաստրի կոմիտեի բազա մուտքագրվել է 50 քմ կամ երկհարկանի շինության փոխարեն մուտքագրվել է մեկհարկանի շինության վերաբերյալ տվյալներ»,- ընդգծել է զեկուցողը:

Նշվել է, որ քաղաքացին նախքան էլեկտրոնային համակարգի ներդնումն իր պարտավորությունները կատարել է բարեխղճորեն, սակայն համակարգի ներդնումից հետո պարզվել է, որ կա գույքահարկի չվճարված որոշակի պարտավորություն, որի մասով էլ նաեւ հաշվարկվում են տույժ-տուգանքները: Նախաձեռնությամբ Կառավարությունը նախատեսում է զրոյացնել այդ տույժ-տուգանքները:

Սուրեն Թովմասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, նշել, որ համակարգի ներդնումից հետո ոլորտում կատարվել են հազարավոր շտկումներ:

Հարակից զեկուցող, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով նախաձեռնությամբ առաջարկվում է քաղաքացիներին ազատել հարկային պարտավորություններից առաջացած տույժ-տուգանքներից: Պատգամավորի տեղեկացմամբ հանձնաժողովում հարցի քննարկման ընթացքում կարծիք է հնչել այն մասին` արդյո՞ք քաղաքացուն պետք է ազատել միայն տույժ-տուգանքներից, թե` նաեւ լրացուցիչ հարկային պարտավորությունից: Բաբկեն Թունյանի կարծիքով քաղաքացուն պետք է ազատել նաեւ ոչ իր մեղքով գոյացած հարկերից: Ըստ հանձնաժողովի փոխնախագահի` պայմանավորվածություն է ձեռք բերվել մինչեւ երկրորդ ընթերցում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ կազմակերպել նախագծի վերաբերյալ լրացուցիչ քննարկում:

«ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ քննարկվել է սեպտեմբերի 9-ի ԱԺ նիստում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30