Լրահոս
Օրվա լրահոսը

Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս խաղալ նորակառույց դպրոցի խաղահրապարակում․ Կարեն Ղազարյան

Հոկտեմբեր 04,2024 16:17 Share

«Ազգային ճակատ» – Աճարկուտի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը հայտնում է՝ Կիրանցի բնակիչներն իրենց երեխաներին թույլ չեն տալիս նորակառույց դպրոցի խաղահրապարակում խաղալ։

«Մոտ տասը օր առաջ պատի մոտ թշնամու զորքերի կուտակումներ էին նկատվում, դեպի Աճարկուտ տանող ճանապարհից անգամ լսվում էին նրանց ձայները։

Սահմանազատման հետևանքով Ադրբեջանին անցած կամրջի վրա էլ ինչ–որ աշխատանքներ էին իրականացնում, տեխնիկա էր աշխատում։

Հենց այս պատճառով երեխաներին զգուշացնում են հեռու մնալ պատից ընդամենը 30 մետր հեռավորության վրա գտնվող խաղադաշտից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել