Սուսերամարտի Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, Ռուսաստանի եռակի, աշխարհի կրկնակի և թիմային առաջնությունում Եվրոպայի վեցակի չեմպիոն Յանա Եգորյանը «Իզվեստիային» հայտնել է, որ իր ավտոմեքենան լրջորեն վնասվել է մի խումբ անձանց գործողությունների արդյունքում. անհայտ անձինք պատուհանից ոգելից խմիչքի շշեր են նետել:
Մարզուհու խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 30-ին։ Նա ատամնաբույժի է այցելել՝ մեքենան թողնելով Մոսկվայի բնակելի շենքերից մեկի բակում:
«Վերադարձա և տեսա, որ մեքենաս ու կողքի ավտոմեքենան վնասված են: Դիմեցի ոստիկանություն»,- նշել է Յանա Եգորյանը։