Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծում ենք՝ այս այցն ավելի կոգևորի երեխաներին. Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Երևանում՝ Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառմանը

Սեպտեմբեր 11,2023 15:27

Ռուսաստանի գրան պրիի եզրափակչի (2023) հաղթող գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը ելույթ է ունեցել Մոսկվայի 876-ամյակին նվիրված սառցե շոուի ընթացքում: Միջոցառումը կազմակերպվել էր Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնը Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի հետ։

Սառցե շոուի ընթացքում ելույթ ունեցան դպրոցի պատանի, տաղանդավոր գեղասահորդները՝ կատարելով հատուկ պատրաստած համարները: Շոուի անակնկալը Ադելիա Պետրոսյանի «Գնչուհի» ելույթն էր։

«Բարձր ենք գնահատում Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի ներդրումը երիտասարդ սերնդի մարզական դաստիարակության գործում։ Սա կենտրոնի հետ մեր առաջին համագործակցությունը չէ։ Այս ընթացքում կազմակերպել ենք մի շարք միջոցառումներ, որոնք նպաստում են Հայաստանում ձմեռային մարզաձևերի զարգացմանը», – ասաց Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը։

«Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը հատուկ ուշադրություն է դարձնում երիտասարդ սերնդի դաստիարակությանը՝ ջանալով իր լուման ներդնել Հայաստանում սպորտի զարգացման գործում: Հուսով ենք, որ նման ծրագրերն ու նախագծերը կնպաստեն այս ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի կապերի ամրապնդմանը»,- նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։


Շոուի ավարտին հայտնի մարզուհին Վահրամ Կարապետյանի և Գարիկ Գրիգորյանի հետ շոուի մասնակիցներին հանձնեց Խարբերդի մանկատան սաների պատրաստած հուշանվերները և շնորհակալագրեր: Ադելիա Պետրոսյանը վարպետության դաս անցկացրեց սկսնակ մարզուհիների համար:
«Հաճելիորեն զարմացա, երբ իմացա, որ Երևանում նշում են Մոսկվայի օրը և հաճույքով ընդունեցի Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հրավերը»,- նշեց գեղասահորդուհին։

«Անցյալ տարի Մոսկվա քաղաքի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում Երևան հրավիրեցինք հայտնի սուսերամարտիկ, Ռուսաստանի և աշխարհի կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանին, այս անգամ որոշեցինք ուրախացնել մեր պատանի գեղասահորդներին։ Կարծում ենք՝ այս այցը ավելի կոգևորի երեխաներին նոր հաղթանակների համար», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
«Երեխաները անհամբերությամբ էին սպասում տիտղոսակիր հյուրի հետ հանդիպմանը և եռանդով հետևում էին նրա մասնագիտական խորհուրդներին», – նշեց Երևանին գեղասահքի և հոկեյի դպրոցի տնօրեն Գարիկ Գրիգորյանը:

Մոսկվայի 876-ամյակին նվիրված միջոցառումներն անցկացվում են Մոսկվայի կառավարության, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի, ՀՀ-ում ՌԴ դեսպանության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։

ՄՈՍԿՈՎՅԱՆ
ՄՇԱԿՈՒԹԱԳՈՐԾԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
«ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» ԵՐԵՎԱՆՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930