Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը սկսել է հավաքը. Տիգրան Բարսեղյանը կրկին հրավիրվել է

Նոյեմբեր 11,2024 22:30 Share

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը այսօրվանից սկսել է նախապատրաստությունը ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության՝ Ֆարերյան կղզիների եւ Լատվիայի հետ առաջիկա հանդիպումներին:

ՀՖՖ տեխնիկական տնօրեն Սուրեն Չախալյանի գլխավորությամբ հավաքին մասնակցելու հրավեր ստացել է 26 ֆուտբոլիստ:

Դարպասապահներ. Օգնյեն Չանչարեւիչ, Արսեն Բեգլարյան, Հենրի Ավագյան:

Պաշտպաններ. Վարազդատ Հարոյան, Անդրե Չալըշըր, Գեորգի Հարությունյան, Նաիր Թիկնիզյան, Էդգար Գրիգորյան, Էրիկ Սիմոնյան, Սերգեյ Մուրադյան, Հովհաննես Համբարձումյան:

Կիսապաշտպաններ/հարձակվողներ. Տիգրան Բարսեղյան, Էդուարդ Սպերցյան, Ուգոչուկվու Իվու, Վահան Բիչախչյան, Էդգար Սեւիկյան, Հրանտ-Լեոն Ռանոս, Ժիրայր Շաղոյան, Լուկաս Սելարայան, Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան, Սոլոմոն Իմե Ուդո, Գոռ Մանվելյան, Կարեն Մուրադյան, Հովհաննես Հարությունյան, Արթուր Սերոբյան:

Թեեւ հրավեր ստացել են, սակայն հարգելի պատճառներով հավաքականին չեն կարող միանալ Սարգիս Ադամյանը եւ Ստյոպա Մկրտչյանը:

Հայաստանի ազգային հավաքականը Ֆարերյան կղզիներին կհյուրընկալի նոյեմբերի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում, իսկ Լատվիայի հետ արտագնա հանդիպումը կկայանա նոյեմբերի 17-ին:

Երեւանյան հանդիպումը կսպասարկի Հունաստանի մրցավարական կազմը՝ Թասոս Սիդիրոպուլոսի գլխավորությամբ: Նրան կօգնեն Պոլիխրոնիս Կոստարասը եւ Լազարոս Դիմիտրադիսը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930