Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան

Դեկտեմբեր 12,2024 13:49 Share

«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ-ից հեռացումը շատ տրամաբանական եմ համարում, եւ անթույլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունները, որոնց պաշտոնյան ի պաշտոնե տիրապետում է՝ հրապարակելը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Հարցին, թե նորմա՞լ էր պատգամավորի հեռախոսի պարունակությունը ՔՊ վարչության նիստում հրապարակելը, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում բարոյական զսպվածություն պետք է պահեն։ Քաղաքականությունը նաեւ ենթադրում է լրացուցիչ պատասխանատվություն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Հարցին՝ ՔՊ-ն կասկածո՞ւմ է, որ Հակոբ Ասլանյանը եւս արտահոսք է արել, Պապոյանը պատասխանեց․ «Չեմ բացառում»։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ էր պատգամավոր Հակոբ Ասլանյանի զղջման տեքստը գրել ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, նա պատասխանեց․ «Ես գիտեմ, որ Մխիթար Հայրապետյանն է Հակոբ Ասլանյանին բերել քաղաքական կուսակցություն։ Եվ իրենց մեջ ոչ միայն ուսուցչի եւ աշակերտի, այլ նաեւ մարդկային լավ հարաբերություններ են եղել։ Եվ ես գիտեմ, որ այդ տրամաբանությամբ է եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031