Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն անգամ ոնց որ մսերիցս պոկենք ու պետական բյուջեում վճարում անենք, ոնց որ թշնամուն ենք տալիս»․ Փաշինյան

Դեկտեմբեր 12,2024 11:49 Share

Կառավարություն այսօրվա նիստում որոշեց ՀՀ մարզպետների աշխատակազմերին 3 մլրդ 395 մլն դրամ հատկացնել՝ մարզերում սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը նշեց, որ նախատեսված է համաֆինանսավորել 23 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր։

Ըստ նախարարի՝ այս որոշման հաստատմամբ ստացվում է, որ այս տարվա պետական բյուջեից արդեն 29,2 մլրդ դրամ է հատկացվել սուբվենցիոն ծրագրերին։ Պլանավորվում է մինչեւ տարեվերջ այս թիվն էլի ավելացնել։

Նիկոլ Փաշինյանը, ավանդույթի համաձայն, մանրամասն թվարկեց այն ծրագրերը, որոնք իրականացվել են այս հատկացման շրջանակներում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Եթե մենք որեւէ ճանապարհ ասֆալտապատում ենք կամ սալարկում ենք, այդ ճանապարհի վրա գտնվող բոլոր տների գները բարձրանում են։ Մարդն իր տանը նստած՝ իր կապիտալն աճում է։ Մանկապարտեզ է կառուցվում, այդ գյուղի բոլոր տների, հողամասերի, ամեն ինչի գներն աճում է։ Մենք մարդկանց պետք է ասենք, թե ոնց է աշխատում այս ամենը։ Պայմանական թիվ ասեմ, որ չասեն՝ գյուղերի տների գները սարքեցին միլիոններ․ առաջ 500 հազարանոց տանն էիք ապրում, առանց որեւէ լրացուցիչ ներդրում անելու, հիմա 550 հազարանոց տանն եք ապրում։ Սա մարդիկ պետք է հասկանան, ամեն անգամ ոնց որ մսերիցս պոկենք, պետական բյուջեում վճարում անենք, ոնց որ թշնամուն ենք տալիս, ոնց որ հակառակորդին ենք տալիս։ Մեր մենթալիտետի մեջ նստած է, որ մեր պետությունը մեր թշնամին է։ Ովքե՞ր են մտցրել այդ գիտակցությունը, նրանք, ովքեր կարծում են, որ մենք պետք է չունենանք պետություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031