Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում ավարտվեց ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Եզրափակիչ օրը մրցահարթակը տրամադրվեց տղամարդկանց գերծանր քաշայիններին, որտեղ Հայաստանը ներկայացնում էր մեր ազգային հավաքականի անդամ Վարազդատ Լալայանը ու վերջին տարիներին Բահրեյնի դրոշի ներքո հանդես եկող Գոռ Մինասյանը:

Պոկում վարժությունում փոքր արծաթը բաժին հասավ Գոռ Մինասյանին, որը գլխավերեւում պահեց 210 կգ-ն: Սակայն հետագայում նա իրանցի երկու մրցակիցների եւ իրաքցու հետ պայքարում զիջեց դիրքերը եւ չկարողացավ մեդալ նվաճել: Հրումում Գոռի 245 կգ-ն հինգերորդ արդյունքն էր, իսկ երկամարտում 455 կգ-ն՝ 4-րդը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































