Ավարտվել են Վայոց ձորի մարզի Գնդեվազի Սբ Աստվածածին եկեղեցու որմնանկարի ամրակայման և վերականգնման աշխատանքները:
Վայոց ձորի Գնդեվազի 17-րդ դարով թվագրվող Սբ Աստվածածին եկեղեցու և դրանում գտնվող որմնանկարի վերականգնման աշխատանքները սկսվել են 2024 թ. և իրականացվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն 2025 թ․:

Կարդացեք նաև
Որմնանկարների ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման նպատակով 2024 թ․ ԿԳՄՍ նախարարության կողմից հայտարարված բաց ընթացակարգով մրցույթում հաղթող է ճանաչվել «Ռեստարտ 1» ՍՊԸ-ն։
Ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացումից հետո որմնանկարները ծածկվել են պաշտպանիչ թաղանթով։
Այն եկեղեցու ուխտավորների համար հասանելի կդառնա եկեղեցու վերականգնման աշխատանքների ավարտից հետո:
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ






















































