Լրահոս
Օրվա լրահոսը

Էլեկտրոնային նամակները կարելի է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հասցեով՝ նշելով գերիների անունները. «Ազգ»

Դեկտեմբեր 27,2024 11:13

Երեւանի փողոցները զարմանալի լուռ են՝ աշխարհիկների, սովորական մահկանացուների բերանները պահանջ չեն ձեւակերպում, պաստառներ չկան, թե չենք մոռացել՝ «Տո՛ւն դարձրեք, հայրենի երկիր վերադարձրե՛ք Բաքվի բանտերում անօրեն պահվող մեր 23 ռազմագերիներին»:

2024-ի հոկտեմբերի 11-ին Երեւանում Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հաղորդեց, թե «բացի ադրբեջանական իշխանությունների կողմից հաստատված եւ Բաքվի բանտերում պահվող 23 անձանցից, հայ իրավապաշտպան համայնքի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքված տեղեկություններով փաստվում է եւս շուրջ 80 անձանց հավանական գերեվարության հանգամանքը, որոնց վերաբերյալ Ադրբեջանը որեւէ տեղեկություն չի տրամադրում»: Հայաստանում, աշխարհասփյուռ հայ համայնքներում 2024-ի Տարեմուտից առաջ, այսինքն հե՛նց հիմա, նրանց առողջ վերադարձի համար մի մոմ վառենք, հավատի լույսով հիշենք եւ հիշեցնենք, որ մեր մեծ հայկական ընտանիքում սպասում ենք մեր ռազմագերիների տունդարձին:

#ChristmasWithHostages #FreeArmenianHostages նախաձեռնությունը հուշում է, որ կարելի է նամակներ գրել՝ հիշեցնելով, որ չենք մոռացել, որ հայկական աշխարհասփյուռ մեր համայնքներում աղոթում եւ սպասում ենք նրանց:

Ի՞նչ գրել երբեւէ չտեսած, չճանաչած մարդուն: Ինչպե՞ս սփոփել նրանց մեկուսացած, ընկճված ոգին, երբ հայտնի է, որ գերուշադիր աչքը հսկում է մեր գիրը: Դրական պատմությունների վերհուշը, մշակութային իրադարձություններին անդրադարձը, որեւէ գրքի, ֆիլմի, թանգարանի կամ ընտանեկան ավանդույթի, սովորույթի մասին պատմությունը միգուցե նրանց օգնի բեռնաթափել ծանր առօրյան: Էլեկտրոնային նամակները կարելի է ուղարկել Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպանի հասցեով՝ [email protected] նշելով գերիների անունները:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Գերմանիա

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031