Լրահոս
Մեկ բրոնզե մեդալ
Օրվա լրահոսը

Երբ ռեալ կյանքում դու որպես դերակատար գոյություն չունես ու իրավիճակի վրա ազդելու էլ ձև չունես, սոցիալական ցանցերում քո գոյության պատրանքն ես ստեղծում. Անի Սամսոնյան

Հունվար 07,2025 11:10

«Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Անի Սամսոնյանի ֆեյսբուքյան գրառումը

Իրանում երևի թե արդեն հասկացել են, որ Հայաստանում ադեկվատ իշխանություն չկա և Կառավարության շենքում նստած բլոգերները չեն տիրապետում իրենց երկրում ստեղծված իրավիճակին և որևէ կերպ չեն ազդելու «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցի վրա: Հարցը որոշվել է արդեն Թուրքիայի և Ադրբեջանի ակտիվ մասնակցությամբ:

Ադրբեջանի` Հայաստանի կողմից սահմանին կրակ բացելու և պատերազմի նախապատրաստվելու մասին տեղեկատվական տեռորը խոսում է այն մասին, որ միջանցքի հարցի լուծման համար դիվանագիտական ճնշումներից բացի նախապատրաստվում է նաև ռազմական ագրեսիա, որի պլանը գծվել է 2024թ տարեվերջին Թուրքիայի և Ադրբեջանի ռազմական գերատեսչությունների ակտիվ հանդիպումների ընթացքում:

Իսկ ինչով են զբաղված Հայաստանում:

Երբ ռեալ կյանքում դու որպես դերակատար գոյություն չունես ու իրավիճակի վրա ազդելու էլ ձև չունես, սոցիալական ցանցերում քո գոյության պատրանքն ես ստեղծում, որ մարդկանց ուշադրության էներգիայով սնվես: Սա է այսօր մեր իշխանության հոգեբանական տխուր վիճակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031