ԱրցախԹիՎի. | Հայացքն Արցախին. Ռեժիսոր, սցենարիստ, բեմական խոսքի մասնագետ Աննա Հեքեքյանը ծնվել է Երևանում։ Արցախը համարում է իր հայրենիքի լուսավոր հատվածներից մեկը, որտեղ հաճախ էր լինում՝ աշխատանքի բերումով։
Հասցրել է լինել Արցախի տեսարժան վայրերում ու հիմա կարոտով է հիշում այդ ամենը։ Մտածում է՝ կարող էր շատ տեղերում լինել, բայց հույսը չի կտրում, ասում է՝ խելքի կգանք ու կնվաճենք մեր հողերը, կծնվեն նոր առաջնորդներ ու մեզ կրկին կպարգևեն խաղաղ ու երջանիկ օրեր։