ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով այսօր ավտոբուսով կեցավայր վերադառնալու մասին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով այսօր ավտոբուսով կեցավայր վերադառնալու մասին։
Նախ սա առաջին դեպքը չէ․ երբ համոզվում ենք, որ դու անգամ հասարակ գործողություններ անելու ընդունակ չես, ինչ թե մնաց երկիր ղեկավարելու կամ գերագույն գլխավոր հրամանատար լինելու շատ դժվար գործերը։ Կողքիցդ անցնող մի դպրոցական երեխայի եթե հարցնեիր, քեզ կբացատրեր, թե ոնց են այդ սարքից տոմս ստանում, կխնդրեիր մի քանի անգամ գործողությունները կրկնի, որ հասկանաս։
Եվ երկրորդ, ասածիդ իմաստը ո՞րն էր, ի՞նչ էիր դրանով ուզում ընդգծել՝ որ տրանսպորտային բարեփոխումները չե՞ն արդարացնում, թե՞ ուզում ես Թելսելի ապարատներից օգտվելու դասընթացներ կազմակերպել։
Բա մոտդ հարց չառաջացա՞վ, թե քաղաքապետ Տիկոյիդ ընտրած Թելսելի ապարատները ինչու՞ չեն 50 դրամանոցներ ընդունում։ Էդ ո՞նց են սուրճի բոլոր տեսակի ապարատները 50 դրամանոցներն ընդունում, իսկ քպ-ի հարազատ Թելսել ընկերությունը դա փող չի համարում։