Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա․ ՀՀ ԱԳՆ

Փետրվար 10,2025 21:40

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մամուլում այսօր լուրեր են շրջանառվում, թե իբր սահմանի Մարգարայի անցակետի բացումը նախատեսվում է մարտի 1-ին։

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը շուտով կբացվի: Դրա մասին NEWS.am-ին հայտնել է իրազեկ դիվանագիտական ​​աղբյուրը։ Ըստ աղբյուրի՝ անցակետի բացումը նախատեսված է մարտի 1-ին։ Միաժամանակ նախատեսվում է, որ անցակետը կհսկեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության ուժերը։

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացում չկա։ Այս մասին Radar Armenia-ն տեղեկացել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից։  «Լինելու պարագայում կտեղեկացնենք»,- նշեց խոսնակը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728