Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը
Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամենօրյա հաշվետվությամբ հանդես գալ ու տարածել մի քանի լեզվով, այն մասին, թե ինչ են անում բռնապետական Բաքվի դատարաններում դատվող Արցախի նախկին պաշտոնյաներին եւ այլոց ազատելու համար: Կապ չունի՝ սիրում են, ատում են, հարգում են, թե չեն հարգում դատվողներին, քաղաքացիություն ունեն այդ մարդիկ կամ չունեն, «իրենք են մեղավոր» կհամարեն, թե կասեն «Ալիեւը բռնապետ է», պետք է բոլոր ջանքերը ներդնեն ու ամենօրյա ռեժիմով հաշվետվություն ներկայացնեն, թե ինչ են անում:
Ակնհայտ է, որ այնտեղ միայն այդ երեք տասնյակ մարդուն չէ, որ դատում են, հայկական էթնոսն են դատում, Արցախը եւ Հայաստանը, հեռուն գնացող եւ լավ տեսանելի նպատակով (… Ռուբեն Վարդանյանի մասով միայն «Ավրորան» հերիք է, որ դատեն):
Ամենօրյա հաշվետվություն: Առանց գործի հաշվետվություն լինել չի կարող:
Կարդացեք նաև