Լրահոս
Օրվա լրահոսը

«Չի կարելի էս ժողովրդի հետ էդպես վարվել, փակել, փակել, մինչեւ ո՞ւր». «Հրապարակ»

Մարտ 20,2026 11:22 Share

«Ես 30 տարի ծառայել եմ սահմանին եւ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում լինել հայ զինվոր եւ սպա՝ ոչ թե գրքերից, ոչ թե ճառերից, այլ ոտքի տակ եղած հայկական Արցախի հողից, Մռավի ու Օմարի ձյան ցրտից»․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության ծրագիրը ներկայացնելիս՝ ասել է անվտանգության հարցերով թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը` Կանդազը։

Մենք գեներալ Մովսես Հակոբյանին հարցրինք, թե ինչ կարծիք ունի այս 6 կետից բաղկացած ծրագրի եւ հետախույզ Արթուր Ավանեսյանի մասին։ Հակոբյանն ասաց․ «Արթուր Ավանեսյանի մասին լավ կարծիք ունեմ։ Նա դիվիզիայի հետախուզության պետն է եղել, լավ կռվող տղա է։ Միայն դրականը կարող եմ նրա մասին ասել։ Լավ հետախուզության պետ է եղել»:

Ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանն էլ, խոսելով Արթուր Ավանեսյանի եւ նրանց անվտանգային ծրագրի մասին, ասաց․ «Արթուրի հետ հանդիպել եմ, բայց որ ասեմ, թե նրան շատ լավ մոտիկից ճանաչում եմ, չէ, ուղղակի գիտեմ, որ նա լավ կռված տղա է․․․․ ինչ վերաբերում է 6 կետից բաղկացած ծրագրին, ապա, իհարկե, ո՞ր հայ մարդը դրական կարծիք չի ունենա ուժեղ բանակ եւ կայուն դիվանագիտություն առաջարկող ծրագրի մասին։ Դրական եմ վերաբերվում, թեպետ շատ չեմ էլ խորանում, միայն լսեցի, որ պետությանն օգտակար ծրագրեր ներկայացրին։ Սամվել Կարապետյանի գլխին չէր կարելի այդպես սարքել, էն Ռուբեն Վարդանյանին էլ էնտեղ էն օրը գցեցին, մի բարեգործին էստեղ են բանտ մտցրել, մյուսին՝ Բաքվում, չի կարելի էդպես։ Չի կարելի էս ժողովրդի հետ էդպես վարվել, փակել, փակել, մինչեւ ո՞ւր։ Սխալ է այդպես։ Անդադար խոսում են միայն նախկինների սխալների մասին, լավ է, որ կամաց-կամաց մարդիկ սկսում են էդ ամենին չհավատալ: Ես չեմ ասում, թե նախկիններն իդեալական էին կամ ոչ մի սխալ չունեին, չէ, բայց, անկախ նրանց արարքներից, նրանք կռվել են, ես կռվի դաշտի մարդ եմ, ի դեպ, տեսել եմ նաեւ, թե 44-օրյայի ժամանակ՝ Ջաբրաիլում ինչքան զենք թողեցին թուրքերին՝ յուղը վրան։ Դա ես չեմ կարող ընդունել։ Նախկինները կարող է մի բան էլ կերել են, մի բան էլ սխալ են արել, բայց երբեք էդքան զենք չեն թողել թուրքին։ 2016 թվականին էլ խփել ենք թուրքին, իսկ 44-օրյա պատերազմը լրիվ այլ թեմա է։ Ստեր էին տարածում, թե էս մի տարածքը հանձնված է` դուրս եկեք, էն մի տարածքը տված է` դուրս եկեք, մի խոսքով․․․․ թուրքին զենք նվիրողները չունեն իրավունք՝ ուրիշի սխալից խոսելու։ Թշնամուն էդքան զենք թողեցին, որ ի՞նչ։ Հիմա էլ Փիլոյան Անդրանիկ անունով մեկը կա, թողեց եկավ Հայաստան, գեներալի կոչում տվեցին։ Դա էլ քիչ էր` տվեցին Ազգային հերոսի կոչում, հետո դատապարտվեց․․․․ լավ, ո՞նց կարելի էր ոչինչ չանողին էդքան կոչումներ տալ»։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ 
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031