Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչեւ որ Հայաստանում տեղի չունենա օրինական իշխանափոխություն, մենք ապագա չենք ունենա․ «Հայացք Երևանից»

Մարտ 02,2025 10:10

Թե ովքեր եւ ինչու են տարածում ու առաջարկում փողոցային ընդվզումների դրույթը՝ որպես իշխանափոխության գործիքակազմ, քննարկման բոլորովին այլ թեմա է, սակայն բուն խոսույթի հիմնական պատճառներից մեկը ընտրությունների միջոցով իշխանության գալու անհնարինության խնդիրն է: Ուղղակի ողջ հետանկախական շրջանում գրեթե չի եղել ընտրություններով իշխանություն փոխելու նախադեպ: Վերջին օրինակը 2021-ի հունիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններն էին, որտեղ վարչական ռեսուրսների գործադրմամբ հաղթեց պատերազմը խայտառակաբար տանուլ տված կապիտուլյանտը:

Լավ, ենթադրենք մահապարտներն իրականացնում են իշխանափոխություն: Բնական է, որ այդ դեպքում իշխանության պիտի գան իրենք՝ մահապարտները, կամ իրենց ետեւում թաքնված ու համապատասխան «ռեսուրս» ունեցող դեմքեր: Կստացվի, որ ՀՀ-ում քաղաքական այդ կարեւոր գործընթացի՝ ընտրության իմաստն ընդամենը մեկ անծրագիր արկածախնդրի փոխարինումն է մեկ այլ անծրագիր մահապարտով: Բերենք այսպիսի համեմատություն. ինչպես որ հնարավոր չէ ֆիդայիներից կազմավորել կանոնավոր եւ մարտունակ բանակ, այդպես էլ հնարավոր չէ փողոցային մահապարտներից կայուն կառավարման համակարգ ստեղծել:

Մինչեւ որ Հայաստանում քաղաքական գործընթացների արդյունքում տեղի չունենա օրինական իշխանափոխություն՝ հանրային լայն գիտակցված աջակցությամբ՝ լինի այն հերթական, թե արտահերթ ընտրություններում, մենք ապագա չենք ունենա: Իսկ եթե պարզվի, որ հայ ժողովուրդն, ընդհանրապես, անկարող է օրինական ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, ուրեմն, անհրաժեշտություն է առաջանալու խնդրել վերջին արտագաղթողից՝ չմոռանալ անջատել «Զվարթնոց» օդանավակայանի լույսերը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31