Լրահոս
Օրվա լրահոսը

Աստրիդ Շոմեյքեր. Ջանքերը պետք է կրկնապատկվեն, քանզի սա հնարավորություն է աշխարհին Հայաստանը և երկրի կենսաբազմազանությունը ներկայացնելու համար

Մարտ 03,2025 17:58 Share

Նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերին:

Որպես ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ համաժողովը հյուրընկալող երկիր Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմեյքերի գլխավորած պատվիրակությունը՝ ծանոթանալու համաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

Ողջունելով տիկին Շոմեյքերին Հայաստանի Հանրապետությունում, նախարարը ներկայացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կոմիտեի կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքները և նշել, որ մեր երկիրը բավարար ջանքեր է գործադրում համաժողովը հավուր պատշաճի հյուրընկալելու և աշխարհին լավագույնս ներկայանալու ուղղությամբ։

Տիկին Շոմեյքերն իր հերթին նշել է, որ այդ ջանքերը պետք է կրկնապատկվեն, քանզի սա հնարավորություն է աշխարհին Հայաստանի Հանրապետությունը և երկրի կենսաբազմազանությունն ու դրա պահպանության ուղղությամբ արվող քայլերը ներկայացնելու համար։

Նախքան հանդիպման օրակարգային հարցերին անդրադառնալը, կողմերն ամփոփել են Հռոմում կայացած Կենսաբանական բազմազանության կոնվենցիայի կողմերի 16-րդ համաժողովի (COP16) վերաբացված նստաշրջանին ՀՀ պատվիրակության մասնակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ազգային ծրագրի թիրախների վերանայման և թարմացման հարցը, Կողմերի 17-րդ համաժողովի կազմակերպման ընթացքում քարտուղարության հետ համագործակցության ուղիները և ձևաչափերը, առաջիկա միջոցառումները և դրանց ժամանակացույցերը։

Աստրիդ Շոմեյքերը վերահաստատել է քարտուղարության պատրաստակամությունը՝ օժանդակելու Հայաստանի Հանրապետությանը կազմակերպչական աշխատանքների ընթացքում։

Անդրադարձ է կատարվել նաև ՄԱԿ-ի կոնվենցիաների միջև սիներգիայի ապահովման գործընթացին։ Նախարարը նշել է, որ Հայաստանն ակտիվ աշխատանքներ է տանում այս ուղղությամբ։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությունը, նպաստել ընդհանուր նպատակների իրականացմանը և համատեղ ջանքերով գտնել լուծումներ առկա հարցերի վերաբերյալ:

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31