«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը
2 օր առաջ շատ մանրամասն գրել էի, որ Ադրբեջանը փորձելու է առաջիկայում լարել իրավիճակը։ Արդեն այսօր սկսել են կեղծ տեղեկատվություն տարածել, թե իբր հայկական կողմը կրակ է բացել։ Սա բոլորիս արդեն քաջածանոթ քաղաքականություն է․․․
Հիշեցնեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ քայլերը կանխելու ճանապարհը ոչ թե դրանք կոծկելն է, այլ ժամանակին պատշաճ գնահատականներ տալը։