Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ մարմնամարզուհին Մոսկվայում նվաճել է գեղարվեստական մարմնամարզության՝ Ալինա Կաբաևայի գավաթի առաջնության բրոնզե մեդալը

Մարտ 07,2025 14:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայ մարմնամարզուհի Միլենա Ասրիյանը Մոսկվայում նվաճել է գեղարվեստական մարմնամարզության՝ Ալինա Կաբաևայի գավաթի առաջնության բրոնզե մեդալը:

Մրցումներին մասնակցել են ՌԴ-ի, Հայաստանի, Ուզբեկստանի, Բելառուսի, ԱՄՆ-ի և այլ երկրների մարմնամարզիկներ:

Միլենա Ասրիյանը ՌԻԱ Նովոստիին ասել է, որ օլիմպիական չեմպիոն Ալինա Կաբաևան մանկուց իր կուռքն է եղել։

«Մրցաշարում մթնոլորտը շատ լավ է, այստեղ ելույթ ունենալն աներևակայելի հաճելի է:

Ալինա Մարատովնան իմ կուռքն է եղել մանկուց, և նրա մրցումներին մասնակցելը մեծ ձեռքբերում է ինձ համար», – նշել է մարմնամարզուհին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31