Այսօրվա այս հարցազրույցում ևս մեկ անգամ խոսել եմ այն մասին, որ Ադրբեջանից հայ պատանդների և գերիների ազատելու հարցը Հայաստանը չի կարող նեղացնել ու դարձնել զուտ առանձին անհատների ազատ արձակման հարց:
Այս հարցը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություն և դիտարկվի ադրբեջանական զավթողական նկրտումների դեմ պայքարի համատեքստում:
Ադրբեջանի իշխանությունն այս հարցը դիտարկում է Հայաստանի նկատմամբ թշնամանքի, ագրեսիայի տեսանկյունից: Նրանք այս հարցը դարձրել են Հայաստանի դեմ պայքարի ու մեր ժողովրդի դիմադրողականությունը կոտրելու բաղադրիչ:
Առաջնահերթ սրանից է հետևում, որ ՀՀ կառավարության ղեկավարի և նրա հանձնարարությամբ` ՔՊ-ի քարոզական թեզերը բխում են նրանց նեղ քաղաքական շահերից և հակադրվում են Հայաստանի պետական շահերին:
Կարդացեք նաև
ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյան