Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրական Մեր հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին․ Գարեգին Բ

Մարտ 08,2025 09:55

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի առթիվ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Կանանց տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում տիկնանց և օրիորդներին ի հայրենիս և ի սփյուռս։
Այս տոնական օրը մենք վերստին առիթն ունենք գնահատանքի խոսք և ջերմ բարեմաղթանքներ ուղղելու մեր մայրերին, քույրերին ու դուստրերին, որոնք իրենց հոգու ողջ նվիրումով ու նախանձախնդրությամբ, աստվածպարգև իրենց ձիրքերով ու շնորհներով անփոխարինելի ավանդ են բերում ընտանիքներում, ազգային ու եկեղեցական մեր կյանքի տարբեր ոլորտներում։

Այսօր, երբ մեր երկիրն ու ժողովուրդը ծանր մարտահրավերների առջև են, հայրական Մեր հորդորն է, որ կանայք նույն հոգատարությամբ ու նախանձախնդրությամբ շարունակեն սրբազան մեր արժեքներով ու ավանդներով սնել ու կրթել ազգիս զավակներին՝ նրանց սրտերում սերմանելով սերն ու նվիրումը առ Աստված, առ հայրենին և մեր Սուրբ Եկեղեցին։
Աղոթք ենք բարձրացնում առ Փրկիչ մեր Տերը, որ օրհնի ձեզ, սիրելի տիկնայք և օրիորդներ, հաստատուն ու աներեր պահի ձեր հավատքն ու հայրենասիրությունը, պարգևի երջանկություն և նորանոր ձեռքբերումներ անձնական կյանքում և բոլոր բարի գործերում։ Խաղաղություն, բարօրություն ձեզ և ձեր ընտանիքներին, մեր հայրենիքին և համայն ժողովրդին՝ ի սփյուռս աշխարհի։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի սերն ու շնորհները թող միշտ լինեն ձեզ հետ և ամենքի. ամեն:

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31