Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրախալի է տեսնել, թե ինչպես են որոշումների կայացման բազմաթիվ հարթակներում կանայք իրենց ձայնը հնչեցնում քաղաքական, տնտեսական, կառավարչական և այլ ոլորտներում․ Վահագն Խաչատուրյան

Մարտ 08,2025 10:25

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ

Սիրելի՛ կանայք,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ:
Թող ձեր կյանքը լցված լինի սիրով, հոգատարությամբ և գնահատանքով:

Մարտի 8-ը ոչ միայն լավ առիթ է հերթական անգամ մեր հարգանքն ու երախտագիտությունը հայտնելու մեր կանանց հանդեպ, ինչը պետք է լինի ամենօրյա սովորական երևույթ, այլև հնարավորություն անդրադարձ կատարելու հասարակությունում կանանց հավասար հնարավորությունների ապահովման և իրավունքների պաշտպանության կարևորությանը:
Ցանկացած հասարակության զարգացում պայմանավորված է նաև կանանց իրավունքների պաշտպանությամբ և հավասար հնարավորությունների ընդլայնմամբ: Խտրականության վերացումը, հավասար վարձատրությունը և առաջխաղացման արդար պայմանները համընդհանուր արժեքներ են:

Այս տեսանկյունից պիտի նշենք, որ ուրախալի է տեսնել, թե ինչպես են որոշումների կայացման բազմաթիվ հարթակներում կանայք իրենց ձայնը հնչեցնում քաղաքական, տնտեսական, կառավարչական և այլ ոլորտներում:

Միայն կարծրատիպերից ազատ հասարակությունում յուրաքանչյուր կին կարող է իրացնել իր ողջ ներուժը, անկախ բնակության վայրից, տարիքից կամ կրթական մակարդակից: Սա պետք է ուղենիշ լինի բոլորիս համար և խթանի կանանց ձեռներեցության, մասնագիտական զարգացման և կրթության հասանելիության ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը:

Մեր քաղաքակրթության ողջ պատմության ընթացքում հայ կինը եղել է մեր ազգային արժեհամակարգի, մշակութային ժառանգության և ընտանեկան միասնության երաշխավորը: Այսօր, նոր ու տարաբնույթ մարտահրավերների պայմաններում, մեր կանայք շարունակում են լինել Հայաստանի զարգացման շարժիչ ուժը:

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր և դուստրեր,
Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ և մաղթում երջանկություն, շարունակական հաջողություններ, ընտանեկան սեր ու ջերմություն և խաղաղություն:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31