Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր տանը չկա մի օր, որ վերադարձի մասին խոսք չլինի. Գեղամ Ստեփանյան

Մարտ 11,2025 23:23

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

📌 Ինչպես Արցախ վերադառնալու թեման են ուզում փակել, այնպես էլ արցախցիների՝ Հայաստանում մնալու թեման

📌 Արցախցիների հավաքականության պահպանությունը գործող իշխանության համար գլխացավանք է, որովհետև դա պահպանելու է վերադարձի պահանջատիրությունը, Արցախի նկատմամբ մեր իրավունքների պահանջատիրությունը

📌 Արցախցիներին տրվող աջակցության ծավալը և ձեռք բերվող գույքի արժեքն անհապատասխան են, իսկ բոլոր բանկերը արցախցիներին համարում են անբարեխիղճ վարկառուներ, քանի որ շրջափակման հետևանքով ունեցել են ժամկետանց վարկեր

📌Որքան էլ փորձում են մեր մտքում փակել Արցախի թեման, դա հնարավոր չի լինում․ մարդիկ այնտեղ ապրել են արժանապատիվ կյանքով և մշտապես ձգտելու են ապրել իրենց հայրենիքում։ Ես նրանցից մեկն եմ

📌 Մեր տանը չկա մի օր, որ վերադարձի մասին խոսք չլինի։ Իրական վիճակը հասկանում ենք, բայց միևնույն ժամանակ, հոգու խորքում պահում ենք վերադարձի գաղափարը

Գեղամ Ստեփանյան

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31