Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր պետություններում էլ քաղաքական ուժերը մե՛կ գործող իշխանություն են, մե՛կ «նախկին» են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում առանց դատ ու դատաստանի նրանց հանցագործ անվանել. «Հրապարակ»

Մարտ 12,2025 10:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երբեմն ստիպված ենք պարզունակ խորհուրդներ տալ, որոնք, թվում է` չափահաս մարդուն տալ չի կարելի, որովհետեւ նա դրանք վաղուց պետք է իմանար:

Եթե դու 7 տարում չես կարողացել մարդկանց հանցանքն ապացուցել, հարուցածդ բոլոր գործերը` անգամ քաղաքական անասելի ճնշման պայմաններում, չեն ավարտվել մեղադրական դատավճիռներով, դու իրավունք չունես այդ մարդկանց հանցագործ, թալանչի, խաբեբա, անգամ` առնետ անվանել: Նրանք քեզ հավասար իրավունքներ ունեն, եւ նրանց ճակատագիրն այս պարագայում որոշելու է ժողովուրդը: Այն ժողովուրդը, որի մասին ասում ես, որ ինքն է քեզ իշխանության բերել, ինքն է իշխանության աղբյուրը: Եվ որքան էլ դա քեզ տհաճ լինի` յուրաքանչյուր անձ Հայաստանի Հանրապետությունում կարող է կուսակցություն բացել, քաղաքական գործունեությամբ զբաղվել, առաջադրվել, մասնակցել ընտրությունների, հաղթել եւ տեղական ինքնակառավարման մարմիններ ձեւավորել: Բոլոր պետություններում էլ քաղաքական ուժերը մե՛կ գործող իշխանություն են, մե՛կ «նախկին» են, բայց ոչ մեկի մտքով չի անցնում առանց դատ ու դատաստանի նրանց հանցագործ անվանել եւ արգելել, որ նորից ձգտեն իշխանություն դառնալ:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31