Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

«Հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ավելի շատ դագաղներ ընդունելու». Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցչի հայտարարությունը՝ ադրբեջանագետի մեկնաբանությամբ

Մարտ 13,2025 16:22

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

«Այն, որ ԵՄ հետախուզության աշխատակիցները վերջին շրջանում ակտիվորեն մշտադիտարկում են պայմանական սահմանը և հետախուզական տեղեկատվություն տրամադրում հայկական բանակին ադրբեջանական բանակի տեղակայման վերաբերյալ, նրանց չարամիտ ծրագրերի մի մասն է:

Ավելին, ըստ մամուլի հրապարակումների, Հայաստանը նախատեսում է կրկին օկուպացնել պայմանական սահմանի մոտ գտնվող մեր տարածքները՝ ապրիլին կայծակնային արագ պատերազմ սկսելով։

Սակայն նրանք մոռանում են, որ երկաթե բռունցքը տեղում է։ Եթե Հայաստանը փորձի իրականացնել իր ծրագրած ագրեսիան, մեր պատասխանը կլինի շատ կոշտ։ Թող նրանք մտածեն հետևանքների մասին, քանի դեռ ուշ չէ և զերծ մնան պատերազմ սկսելուց․․․

Եթե Հայաստանը պատերազմ սկսի մեր տարածքները կրկին օկուպացնելու մտադրությամբ, ապա Հնդկաստանից և Ֆրանսիայից ձեռք բերված մարտական տեխնիկան ի վերջո կցուցադրվի մեր Հաղթանակի զբոսայգում։ Այնտեղ բավականաչափ տեղ կա նոր ցուցանմուշների համար։ Բացի այդ, հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ավելի շատ դագաղներ ընդունելու․․․»,-սա Ադրբեջանի իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության ներկայացուցիչ, ադրբեջանցի պատգամավոր Ազեր Բադամովի հարցազրույցից հատված է։

Երբ ունես նման կանխատեսելի ու վտանգավոր հակառակորդ, բայց ոչ մի իրական քայլ չես անում զսպելու համար, այլ փոխարենը պատրաստ ես նրան զիջել վերջին խաղաքարտերդ անգամ, դա նշանակում է կամ կատարյալ տգետ ես, կամ անթաքույց կոլաբորանտ։ Ես իմ կարծիքը շուտվանից ասել եմ, թե որ տարբերակին եմ հակված․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31