Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունը տարբեր մեխանիզմներով պատրաստ է աջակցել Գորիսի զբոսաշրջային գրավչության բարձացմանը. Գևորգ Պապոյան

Մարտ 13,2025 22:30

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է հյուրանոցային և ռեստորանային բիզնեսի 37 գործարարների  ներկայացնող «Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների Միություն» ՀԿ  ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են մի շարք հարցեր՝ պետական գործիքակազմի կիրառմամբ ու ներդրումների իրականացմամբ Գորիսում զբոսաշրջության ոլորտի վերականգնման և կայուն զարգացման վերաբերյալ։

Նախարարը շեշտել է, որ պետությունը տարբեր մեխանիզմներով պատրաստ է աջակցել Գորիսի զբոսաշրջային գրավչության բարձացմանը․ «Պետությունն այդ ուղղությամբ ներդրումներ է կատարում, դրա վառ օրինակն այն է, որ նախատեսվում է Գորիսում զբոսաշրջային կլաստերի հիմնում»,-նշել է նա։

Կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքը՝ գտնելու արդյունավետ լուծումներ առկա խնդիրների հաղթահարման համար։

Հանդիպմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, ինչպես նաև ՏԿԵՆ, Ֆինանսների, ԿԳՄՍ նախարարությունների, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի ներկայացուցիչներ։

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31