«Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող ենք համարել, որ ինստիտուցիոնալ առումով հակամարտությունը մոտեցավ ավարտին, այդ պահին արդեն կարող ենք ասել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա»,- ԱԺ-արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում այսօր հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ըստ Արարատ Միրզոյանի, հայկական կողմն այժմ դեռ ադրբեջանական կողմից տեսնում է որոշ հռետորաբանության, ապակառուցողականության տարրեր։
«Մեր դիրքորոշումը հստակ է՝ այն պահին, երբ կունենանք ստորագրված խաղաղության պայմանագիր, մենք եւս կունենանք մեր վերապահումները ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա գործունեության հետ կապված»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Նա նաեւ հայտարարեց, որ համաձայնագրի որեւէ դրույթ ուժի մեջ կմտնի համաձայնագրի ստորագրումից հետո։ Խոսքը վերաբերվում է միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ հայցերի ետ կանչելու մասով անհանգստություններին։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ