Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի և ՌԴ-ի միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն

Մարտ 20,2025 23:23

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Օքսանա Լուտի հետ։

Քննարկվել են ագրոարդյունաբերական համալիրի, կենսաբանական անվտանգության, գիտության և գյուղատնտեսական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրների միջև գյուղատնտեսության ոլորտում հաստատվել է սերտ համագործակցություն, ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի առևտրաշրջանառությունը  կայուն զարգանում է։

Կարևորվել է գյուղատնտեսական մթերքների անվտանգության ապահովման և Եվրասիական տնտեսական միության անասնաբուժական և բուսասանիտարական չափանիշներին համապատասխանության ապահովումը, որում կարևոր դերակատարում ունեն համապատասխան վերահսկող մարմինները։

Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են նաև անասնաբուժական պատվաստանյութերի արտադրության և մատակարարման ուղղությամբ համագործակցությունը։

Ռուս-հայկական գործընկերության հեռանկարային ուղղությունների թվում մատնանշվել է գիտության և գյուղատնտեսական կրթության զարգացումը։ Ներկայում երկու երկրների գիտական ինստիտուտները համատեղ քայլեր են ձեռնարկում  կարտոֆիլի սելեկցիայի ոլորտում։ Բացի այդ, ակտիվացել է համագործակցությունը գյուղատնտեսական կենդանիների գենետիկական հետազոտությունների ոլորտում։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ավելացնել ագրոարդյունաբերական համալիրի արտադրանքի փոխադարձ առևտրի ծավալները, ամրապնդել համագործակցությունը սելեկցիայի և գենետիկայի ոլորտներում, ինչպես նաև շարունակել զարգացնել փոխգործակցությունը վերահսկող մարմինների միջև:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31