Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև ե՞րբ են մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանով անցնելու Դանիելյանը՝ Պապոյանին

Մարտ 03,2026 12:50 Share

«Արդեն տևական ժամանակ Վրաստանում մեր տնտեսվարողները, բեռնափոխադրողները լրջագույն խնդիրների առաջ են կանգնում։ Տնտեսվարողները, բեռնափոխադրողներն ահազանգում են, որ Վրաստանի իշխանությունների պատկան մարմինները շատ դեպքերում բեռների անխոչընդոտ տեղափոխման հարցերը լուծում են նյութական շահագրգռվածության դիմաց։ Մինչև ե՞րբ են մեր տնտեսվարողները կաշառքի դիմաց Վրաստանի սահմանով անցնելու»,- ԱԺ նիստի ժամանակ այսպիսի հարց տվեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Գևորգ Պապոյանն այս առիթով ասաց․ «Մեր երկրում միակ մարդն եմ եղել, որ իրավապահ մարմիններին եմ դիմել այդ հարցով։ Հրապարակային հայտարարություններ են եղել իմ ֆեյսբուքյան էջում, դիմել եմ իրավապահ մարմիններին: Իրավապահները դիմել են այդ մարդկանց, ՀՀ-ում չի գտնվել մեկ հոգի, որ գնա ու ասի՝ հաստատում եմ իմ գրածը»։

Գառնիկ Դանիելյանն արձագանքեց՝ ես էլ, Դուք էլ գիտենք, որ էդ հարցը կա։ Նա առաջարկեց այդ մարդկանց հետ հանդիպում կազմակերպել և ինքը «նրանց ձեռքերը բռնած կբերի»։ Հորդորեց խնդիրները չշրջանցել։

Գևորգ Պապոյանն էլ իր հերթին այլ խնդիր արծարծեց․ «Ընկերություն կա՝ հարյուր հազարից ավելի տոննա խաղող է մթերել։ Ես այդ ընկերության կողքին կանգնած եմ։ Բայց կան ընկերություններ, որոնք վերջին երեք տարում խաղող չեն մթերել, բայց միլիոնավոր լիտրերով կոնյակի սպիրտ են ուզում արտահանել։ Էդ ո՞ւմ սպիրտն են արտահանում, եթե գյուղացու խաղողը չեն մթերում, ես իրենց հետ պրոբլեմ ունեմ։ Իրենց հարցը մեր հարցը չէ, ընդհակառակը, իրենց գործունեության պատճառով մեր պետության անունն է ընկնում»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031