Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի ֆիասկոն Գյումրիում լինելու է այն փարոսը, որը բոլորի համար ակնհայտ է դարձնելու, որ հանրապետության երկրորդ քաղաքում եւս «Քաղաքացիական պայմանագիրը» սպառվել է». Մանուկ Սուքիասյան

Մարտ 25,2025 22:25

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Հայելի» ակումբում խոսեց Գյումրու ՏԻՄ ընտրություններում իրենց դաշինքի մասնակցության մասին՝ նշելով, որ ցուցակում ընդգրկված են շատ տարբեր ոլորտներում կայացած հաջողակ մարդիկ:

«Մեր ցուցակի երկրորդ համար Դերենիկ Մալխասյանը ակնհայտորեն տարբերվում է մյուս բոլոր ուժերի երկրորդ համարներից եւ քաղաքական ճանապարհ անցած, հեղինակություն վայելող գյումրեցի  լրագրող է: Ուզում եմ, որ մեր սիրելի գյումրեցիները ուշադրություն դարձնեն, որ մեր ցուցակի առաջին համար Կարեն Սիմոնյանը հաջողակ գործարար է: Այսինքն, ունի արժեք ստեղծելու անցած ճանապարհ՝ ստեղծել աշխատատեղ, հարկ վճարել պետությանը:

Նա իր գործարար հաջողություններին չի հասել որեւէ համայնքային կամ պետական պաշտոնի համադրումով: Նա իր բիզնես բարօրությանը պաշտոնի չի ծառայեցրել: Այս առումով, դա լրջագույն ինդիկատոր է, որ մարդը  օրինապաշտ, անբասիր մարդ է: Մեր դիրքերը շահեկան են այն առումով, որ նրան առաջին համար առաջադրած դաշինքը գնում եւ շիտակ կանգնում է գյումրեցիների առջեւ:

Որոշ թեկնածուների հետեւում գտնվող տարբեր կուլիսային ֆիգուրների նման մենք չենք թաքնվում եւ ասում ենք. «Սա «Մայր Հայաստան» դաշինքը, սա՝ «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակը, Կարեն Սիմոնյանն էլ՝ որպես քաղաքապետի թեկնածու: Այս առումով Կարեն Սիմոնյանը շահեկանորեն տարբերվում է: Անցյալում որեւէ արատավոր պատմության, որեւէ սկանդալի չեք կարող հանդիպել Գյումրիում:

Գյումրիում տիրող մթնոլորտի մասին: Ակնհայտ է, որ Գյումրիում ՔՊ-ն պայթելու է: Եվ ՔՊ-ի ֆիասկոն Գյումրիում լինելու է այն փարոսը, որը բոլորի համար ակնհայտ է դարձնելու, որ հանրապետության երկրորդ քաղաքում եւս «Քաղաքացիական պայմանագիրը» սպառվել է: Եվ այդտեղ կա մի պարզ բացատրություն: Վերջին ընտրությունը տեղի է ունեցել 2021 թվականին, որտեղ ՔՊ-ն էլի պարտվել է: Հիմա 2021 թվականից ի վեր երկրում, երկրի շուրջ ի՞նչ լավ իրադարձություն է եղել, որ ՔՊ-ի վարկանիշը աճեր:

Արցախի կորուստ, Ադրբեջանի առաջ նվաստացած վիճակ, Ալիեւի սպառնալիքների, շանտաժների առաջ չոքած ղեկավար: Ի՞նչը կարող էր իրենց վարկանիշը բարձրացնել: Դեռ մի բան էլ ավելին. 2021 թվականին տեղի ունեցած ընտրությունները իրենք հարկադրանքով չեղյալ են հայտարարել: Այսինքն, գյումրեցու քվեով ձեւավորված իշխանությունը «պայթեցրել» են: Գյումրեցիներին չի կարելի մեղադրել, որ գնում են Նիկոլի հետեւից: Գյումրեցիները 2021-ին այս իշխանությանը չեն ընտրել»,-ասաց Մանուկ Սուքիասյանը:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31