Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմությանը կոչ ենք անում ի վերջո սկսել իշխանափոխության՝ այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը. «Արթուն ենք» շարժում

Մարտ 27,2025 16:56

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Արթուն ենք» շարժման հայտարարությունը.

2026 թվականին, 2031 թվականին, 2036 և հաջորդ թվականներին սպասող, ընտրություններով իշխանափոխություն անող «ընդդիմադիր» ուժերի աչքի առաջ այս օրերին Գյումրիում տեղի է ունենում իշխանական վերաբերմունքի դրսևորումը ընտրությունների հանդեպ: Քրեական շինծու գործերով ռեպրեսիաների իրականացումը նիկոլական Հայաստանի անփոփոխ դեմքն են, ու դրանք այլևս երբեք չեն փոխվելու ո՛չ 2026 թվականի, ո՛չ 2031 թվականի, ո՛չ 2036 թվականի ընտրությունների ընթացքում:

Հաջորդիվ՝ բոլոր ընտրությունների ընթացքում իշխանությունը հեշտությամբ գտնելու է երկու անձի, որոնց միջև շինծու հեռախոսազրույցների հիման վրա կալանավորելու է ընդդիմադիր թեկնածուների, ընտրական շտաբի անդամների և պարզապես ոչ իշխանահաճո մարդկանց:

Ընդդիմության այն հատվածը, որը ձեռքերը ծալած կնստի մինչև հաջորդ ընտրություններ, կդառնա հանցակիցն այս իշխանությունների հավերժացման գործընթացի և նիկոլի բերած բոլոր աղետների: Բավական է շարժվել նեղ խմբային կամ նեղ անհատական շահերով: Հանրությունը քնած չէ:

Հանրությունը տեսնում է քաղաքական ընդդիմության որոշ հատվածների բուռն գործունեության իմիտացիան, 2026 թվականի ընտրություններին մի քանի մանդատ փախցնելու ախորժակը և, միևնույն ժամանակ, հանրությունը վաղուց պատրաստ է վճռական, արդյունավետ պայքարի և չարիքը հաղթահարելու իրական քաղաքական առաջարկի իրացմանը:

Դատապարտում ենք Գյումրիում ընդդիմադիր թեկնածու Մարտուն Գրիգորյանի դեմ իրականացվող ռեպրեսիաները և կոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության՝ այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը, այլապես իշխանական ռեպրեսիաները շարունակվելու և անպատժելիությունից նոր թափ են հավաքելու 2026 թվականի, 2031 թվականի, 2036 ու հետագա բոլոր թվականների ընտրությունների ժամանակ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31