Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր գաղափարները Գյումրիում պետք չեկան, բայց մեկ այլ համայնքում, մեկ այլ քաղաքում, գյուղում պետք կգան. Լևոն Բարսեղյան

Մարտ 31,2025 15:26

Գյումրիի համայնքապետի «Եվրադաշինքի» թեկնածու Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվրադաշինքի անունից շնորհակալություն եմ հայտնում բոլորին, որ մեզ քաջալերեցին, որ օգնեցին ու մասնակցեցին ընտրություններին, որ վերից չնայեցին ու չծաղրեցին մեր գաղափարները, որոնք Գյումրիում պետք չեկան, բայց մեկ այլ համայնքում, մեկ այլ քաղաքում, գյուղում պետք կգան:

Շնորհակալություն մեր կամավորներին, վստահված անձանց եւ բոլոր այն քաղաքացիներին, որ օրը 24 ժամ մեր կողքին եղան, ոմանք էլ նվիրատվություններ կատարեցին:

Շնորհակալություն Եվրադաշինքը կազմած երեք քաղաքական ուժերին համախմբման համար, համագործակցության համար, դրած ջանքերի եւ վազքի համար, անպայման կհատուցվի, արդար գործը չի կորում: Շնորհակալություն 1in.am-ի աշխատակազմին, LevON TV նկարահանող խմբին, անմնացորդ գործի համար:

Շնորհակալություն հանրային հեռարձակողին, որ օգտագործեց հանրային ռեսուրսը մրցակցային լուրջ առավելություն ապահովելով ՔՊ թեկնածուի համար, հասկացնելով, որ հանրայինը դեռ ազատ չէ ու հանրային չէ:

Շնորհակալություն ՔՊ վարչապետին ու մյուս ՔՊ-ականներին՝ մեզ զրպարտելու, վարկաբեկելու եւ անվանարկելու փորձերի համար, որովհետեւ այդով հասկանալի դարձավ, որ ապօրինի գույքի տիրապետողները, բանտերում ազատազրկված լինելու արժանիներն են իրենց քաղաքական զրուցակիցները:

Շնորհակալություն այն ընտրողներին, որ ՔՊ ապիկարության ու ձախողումներից կուրացած որոշեցին զոհաբերել քաղաքն ու կառավարումը, միայն, թե ՔՊ աչքերը հանեն, դե թող հանեն: Այդով հասկացրին, որ քաղաքը իրենց համար ոչինչ է, իրենց եսն է ամեն ինչ: Առաջիկայում կտեսնենք, թե ինչպես են ընտրյալները կատարում խոստումները, երբ չտեսնեք, նեղություն քաշեք, արտահայտվեք:

Շնորհակալություն բոլոր նրանց, որ ընտրություններին չմասնակցեցին, մտածելով, որ բան չի փոխվելու, այդով կերտեցին իրենց պատմությունը: Դե, որ չեն մասնակցում՝ ինչ կարող է փոխվել, հասարակ է, չէ՞:

Ընտրյալներին կուզեի շնորհավորել, բայց ձեւական բան կլինի, բերեք չկեղծեմ, որովհետեւ նվեր չեն ստանում, մի անտանելի ծանր բեռ են ստանում որպես ժառանգություն, եւ դու մի ասա, էդ ժառանգության անդուր լինելու մեջ իրենք կամ իրենց վերին առաջնորդները անմասն չեն: Համբերություն եմ մաղթում խոստացված ծրագրերն անելու ու քննադատությանը դիմանալու համար:

Եւ վերջապես, շնորհակալություն ուշադրության համար, տավարիշչի:
Լեւոն
Կինո Էրեւանի մայլա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31