Հունաստանի Հռոդոս կղզում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության երկրորդ տուրում գրոսմայստեր Էլինա Դանիելյանը կրկին հաղթանակ է տարել ու առանց կորստի ընթանում է առաջատարների խմբում:
Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գեւորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը ունեն 1,5-ական, իսկ Անի Նահապետյանը, Գաբրիելա Հարությունյանը եւ Սոնա Կրկյաշարյանը՝ 0,5-ական միավոր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ