Ապրիլի 1-ին դեսպան Լիլիթ Մակունցը ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է «International Women of Courage Awards» արարողությանը։
2007թ․-ից ի վեր անցկացվող տարեկան այս մրցանակաբաշխության ավանդույթը հիմնել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը։ Միջոցառման նպատակն է հարգանքի տուրք մատուցել այն կանանց, ովքեր ցուցաբերել են բացառիկ խիզախություն, տոկունություն և առաջնորդություն՝ հաճախ սեփական անձը վտանգելու կամ մեծ զոհաբերությունների գնով։
19 տարվա ընթացքում խիզախության պարգև է հանձնվել 200 կնոջ՝ ավելի քան 90 երկրից։
Արարողությունը հյուրընկալել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Միջոցառման պատվավոր հյուրն էր ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը։
Կարդացեք նաև
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն