Լրահոս
Օրվա լրահոսը

«Էստոնիայի փորձի ուսումնասիրությունը կարևոր է հարկային և մաքսային վարչարարության բարելավման նոր հնարավորությունների նախանշման համար»

Ապրիլ 03,2025 16:35

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 1-ից 3-ը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, փորձի փոխանակումը, փոխշահավետ ծրագրերի մշակումն ու համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը։

Այցի շրջանակում ներկայացվել են նաև Էստոնիայի հանրային ծառայության ոլորտում կիրառվող նորարարական թվային լուծումները։ Մասնավորապես, քննարկվել է հարկային հայտարարագրերի և մաքսային ընթացակարգերի ավտոմատացման, արհեստական բանականությամբ խարդախությունների կանխման և ռիսկերի վերհանման մեխանիզմների կիրառման էստոնական փորձը: Անդրադարձ է կատարվել նաև տնտեսական արդյունավետության ու հարկերի հավաքագրման թվայնացման ռազմավարություններին։ Փորձի ուսումնասիրությունը կարևոր է ինչպես Էստոնիայի հետ փոխգործակցության, այնպես էլ Հայաստանի Հնարապետության հարկային և մաքսային վարչարարության բարելավման նոր հնարավորությունների նախանշման համար, այդ թվում՝ թվայնացման ոլորտում։

Պատվիրակությունը մասնակցել է նաև «e-Estonia Briefing» կենտրոնում կազմակերպված շնորհանդեսին, որտեղ ներկայացվել է Էստոնիայի թվային փոխակերպման գործընթացը՝ ընգծելով հանրային հատվածի ներգրավման կարևորությունը նմանօրինակ բարեփոխումների իրականացման համատեքստում:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930