Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները

Ապրիլ 03,2025 23:23

2025 թվականի ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:

Ողջունելով հյուրին՝ Սահմանադրական դատարանի նախագահը բարձր է գնահատել հայ և իրանցի ժողովուրդների ջերմ ու բարեկամական հարաբերությունները։ Արման Դիլանյանն ընդգծել է Սահմանադրական դատարանի պատրաստակամությունը՝ երկու բարեկամ պետությունների միջև սահմանադրական արդարադատության ոլորտում փոխգործակցության զարգացման ուղղությամբ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը։

Հանդիպման ընթացքում Հայաստանում Իրանի դեսպանի խնդրանքով ՍԴ նախագահը ներկայացրել է ՀՀ Սահմանադրական դատարանի կառուցվածքը, կազմությունն ու գործունեության առանձնահատկությունները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Հայաստանում Իրանի դեսպանը նշել է, որ իր գործունեությունը մշտապես ուղղված է երկու բարեկամ  պետությունների և ժողովուրդների ջերմ հարաբերությունների շարունակականության պահպանմանն ու առավել զարգացմանը։

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930