Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունի խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավմամբ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ Մարտունու տարածաշրջանային և բժշկական պետական քոլեջների ուսանողների և այլ դպրոցների սաների հետ

Ապրիլ 04,2025 19:30

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ։

Մարզում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով Մարտունի խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավմամբ Պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ Մարտունու տարածաշրջանային և բժշկական պետական քոլեջների ուսանողների և այլ դպրոցների սաների հետ:

Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների հետ կապված մի շարք կարևոր թեմաների: Անցկացվել են նաև պանելային քննարկումներ, որոնք վարել են քոլեջների ուսանողները՝ հարցեր ուղղելով Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող, Խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներին և Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդին կից գործող աշխատանքային խմբի անդամներին:

Միջոցառմանը մասնակցել է նաև Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը:

Իր խոսքում Պաշտպան Անահիտ Մանասյանը նշել է, որ դեռևս 2024 թվականի նոյեմբերին Մարտունիում քաղաքացիների հետ իր հանդիպմանը ներկա էին նաև երիտասարդներ, որոնք հարցեր էին բարձրացրել իրենց ձայնը լսելի դարձնելու, տարատեսակ ծրագրերում ներգրավվելու տեսանկյունից իրավունքները մարզում իրացնելու սահմանափակ հնարավորությունների  հետ կապված:

«Այդ ժամանակ խոստացել էի իմ լիազորությունների շրջանակում աջակցել երիտասարդներին, եթե նրանք ներկայացնեն լավ գաղափարներ և ցուցաբերեն նախաձեռնողականություն: Եվ , ահա, այսօր  մենք հենց այդ նախաձեռնությունների հիմնական արդյունքն ունենք։ Այս միջոցառման շրջանակներում առանցքային դերակատար են ոչ միայն պետական մարմինների ներկայացուցիչները, այլ նաև իրենք` երիտասարդները: Երիտասարդների իրավունքների իրացումը, այդ թվում՝ մասնակցության, պետք է կարողանանք ապահովել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետության տարածքում՝ մարզային լայն սփռմամբ՝ ներգրավելով բոլոր հնարավոր բնակավայրերը»,- ասել է Պաշտպանը:

Միջոցառման ընթացքում ուսանողներն ու դպրոցականները պանելային քննարկումների խոսնակներին ներկայացրել են խտրականության արգելքի և կրթության իրավունքի ապահովման վերաբերյալ իրենց հուզող հարցերը:

Մասնավորապես, քննարկվել են կանանց և տղամարդկանց իրավահավասարության, ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման, տարբեր տեսակի մասնագիտությունների գրավչության բարձրացման և հասանելիության, ուսման և աշխատանքի համատեղելիության, խտրականության արգելքին և կրթության իրավունքի ապահովմանը վերաբերող այլ հարցեր:

Ամփոփելով՝ Պաշտպանը հույս է հայտնել, որ համագործակցության արդյունքում, առավել արդյունավետ ծրագրեր կիրականացվեն։

«Սիրելի երիտասարդներ, շարունակեք նախաձեռնողականություն ցուցաբերել տարբեր ծրագրերի իրականացման համար, մենք մեր լիազորությունների սահմաններում միայն կաջակցենք ձեր գաղափարների կյանքի կոչմանը», – եզրափակել է Անահիտ Մանասյանը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930