Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան էլ իշխանությունը փորձում է հոգևորականներին լռեցնել, մեկուսացնել` չի ստացվելու. Տիգրան Աբրահամյան

Հունիս 29,2025 19:43 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Սրբազանների կալանավայրում գտնվելը նոր վիճակ է նաև բանտի ու նրա «մշտական» բնակիչների համար. ամեն օր այդ կարգավիճակի ինտելեկտուալ և գաղափարական պատրաստվածության մարդիկ չեն հանդիպում:

Որքան էլ իշխանությունը փորձում է հոգևորականներին լռեցնել, մեկուսացնել` չի ստացվելու, ավելին` այս նոր իրավիճակը իշխանության ապօրինությունների ու այլանդակությունների վերհանման առավել ակտիվ շրջան է դառնալու:

Պարզապես պետք է իրավիճակն օգտագործել և ճնշումը մեծացնել:
Ազատություն բանտերում գտնվող բոլոր քաղբանտարկյալներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել