Լրահոս
Համերգներ տանիքում
Օրվա լրահոսը

3.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Վրաստանի Հանրապետության տարածքում

Ապրիլ 06,2025 14:14

Սույն թվականի ապրիլի 6-ին՝ տեղական ժամանակով 06:03:27-ին (ըստ Գրինվիչի 02:03:27), Վրաստանի Հանրապետության տարածքում՝ Թբիլիսի մայրաքաղաքից 20 կմ հյուսիս-արևմուտք արձանագրվել է M=3.6 մագնիտուդ ուժգնությամբ, օջախի 9 կմ խորությամբ երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության՝ φ=41.5935 N, արևելյան երկայնության՝ λ=44.6159E:

Էպիկենտրոնային գոտում սեյսմիկ ազդեցությունն, ըստ MSK-64 սանդղակի, գնահատվել է 5 բալ ուժգնությամբ: Հավելենք նաև, որ տեղի ունեցած սեյսմիկ իրադարձությունը տարածականորեն տեղաբաշխված է 1913թ. M=5.6 մագնիտուդ ուժգնության Բոլնիսիի օջախային գոտում:

Երկրաշարժն արձանագրվել է ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի սեյսմաերկրադինամիկ ցանցի կողմից։

 

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930