Բաքվի զինվորական դատարանում կայացել է Արցախի ռազմաքաղական ղեկավարության հերթական «դատական նիստը», հայտնում է APA.az-ը։
Այսօր «հարցաքննել» են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Դավիթ Բաբայանին, որը՝ պատասխանելով դատախազի հարցին ասել է, որ դեմ է եղել Ադրբեջանի հետ արցախահայերի ինտեգրմանը։
«Ինտեգրումն անհնար էր: Ես, Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Վարդանյանը և մյուսները դեմ ենք եղել հայ բնակիչների ինտեգրմանը Ադրբեջանին: Ոչ մի պաշտոնյա չի տեսել նման ինտեգրման հեռանկարը»,- ըստ APA-ի՝ ասել է Դավիթ Բաբայանը: