Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի անդամ, Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 5:2 հաշվով հաղթեց Ալբանիայի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի ըմբիշ Զելիմխան Աբակարովին ու մտավ եզրափակիչ:
Վաղը Արսենը ըմբշամարտի միջազգային միության համազգեստը կրող Զավուր Ուգուեւի հետ կգոտեմարտի հինգերորդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































 
                         
          
          
          
                                     
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   