Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել, ԶԼՄ-ներին հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ։
Ըստ ԶԼՄ-ների՝ պատահարը տեղի է ունեցել Գեղարքունիքի մարզում։


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                   