Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Ապրիլ 09,2025 13:46

Երևան քաղաքում՝

Ապրիլի 9-ի ցերեկը, 10-14-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 10-14-ին` առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 9-ին՝ առանձին հատվածներում հորդառատ։ Ապրիլի 11-14-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-6մ/վ: Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ ապրիլի 9-11-ին` 18-22 մ/վ, 12-ին՝ 15-18 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ին կնվազի 5-7 աստիճանով։

Երևան քաղաքի ապրիլի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 26.0°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա -2.4°C (1997թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 11.9°C

Եղանակի կանախատեսումներին կարող եք ծանոթանալ նաև զանգահարելով 1-86 կարճ հեռախոսահամարին:

Շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930