Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատավարությունը չի նախատեսում, որ դատարանը պետք է իրականացնի դատախազության գործառույթ»․ Մելիքյանը՝ Արմեն Աշոտյանի գործի մասին

Ապրիլ 09,2025 14:17

«Առնվազն փաստ է, որ մեր դատավարությունը չի նախատեսում, որ դատարանը պետք է իրականացնի դատախազության գործառույթ»,-ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Աշոտյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա կարևորեց՝ մարդիկ պետք է իմանան, թե դատավարության նոր մոդելն ինչ է ու մանրամասնեց․ «Հիմնական հարցեր տվողները պետք է լինեն կողմերը․ դատարանի դերը լրացական պիտի լինի։ Դատարանը մեր քրեական դատավարությամբ չունի հարյուրամյակներ, մի քանի տասնամյակների վաղեմություն ունեցող օբյեկտիվ ճշմարտության բացահայտման գործառույթ։ Մենք որոշ դեպքերում մեր իրավունքներից չենք օգտվում։ Երբ որոշակի առումով տեսնում ենք, որ չափազանցված է լինում, միջամտում ենք։ Կարևոր է, որ դատարանը չստանձնի որևէ կողմի գործառույթ»։

Ռուբեն Մելիքյանը նաև տեղեկացրեց՝ մնացել է հինգ վկայի հարցաքննություն ու ասաց․ «Իմ հաշվարկով՝ մոտ երկու ամսից գուցե վկաների հարցաքննությունն ավարտենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930