Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Մկրտչյանը և դեսպան Գամիլը քննարկել են ՀՀ-ում Եգիպտոսի քաղաքացիների աշխատանքի կազմակերպմանը և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող հարցեր

Ապրիլ 09,2025 17:03

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Սոլիման Գամիլին։

Զրույցի առանցքում հիմնականում եղել են աշխատանքային իրավունքի պաշտպանությանը, մասնավորապես՝ Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպման գործընթացներին և առկա մարտահրավերների լուծմանն առնչվող մի շարք հարցեր։

Ընդգծելով հայ-եգիպտական հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ։ Անդրադառնալով Եգիպտոսի քաղաքացիների՝ Հայաստանում աշխատանքի կազմակերպմանը՝ նախարարը մանրամասնել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի դերի ու գործառույթների մասին՝ վերջիններիս աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։ Նարեկ Մկրտչյանը միաժամանակ խոսել է կազմակերպված աշխատանքային միգրացիայի կանոնակարգ սահմանելու կարևորության մասին։

Դեսպան Սերենադ Սոլիման Գամիլը ևս ընդգծել է Եգիպտոսի քաղաքացիների կողմից ՀՀ օրենսդրությանը համապատասխան աշխատանքի կազմակերպման կարևորությունը և վերջիններիս համար երաշխավորված աշխատանքային պայմանների և անվտանգ միջավայրի ապահովումը։

Դեսպանը շեշտել է նաև երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված շարունակական աշխատանքների դերը՝ նշելով, որ հայ-եգիպտական հարաբերությունների առաջխաղացման գործում մեծ է նաև 2023 թ․ Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի Հայաստանի Հանրապետություն կատարած այցը։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930