Լրահոս
Օրվա լրահոսը

«Մինսկի խմբի համանախագահությունը պետք է շարունակի աշխատանքը, արցախցիները պետք է վերադառնալու եւ ինքնորոշման իրավունքն իրականացնելու իրավունք ունենան»

Ապրիլ 09,2025 16:49

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները շարունակում են հանդիպումները քաղաքական ուժերի եւ անհատների հետ։ Այսօր հանդիպում է տեղի ունենում նաեւ «Միասին» շարժման անդամների հետ։

«Միասին» շարժման համակարգող Արամ Սարգսյանն ասաց․ «Մեր դիրքորոշումը շատ հստակ է՝ մենք միանշանակ պաշտպանում ենք ձեր բոլոր 12 պահանջները, պատրաստ ենք համագործակցել դրանց իրականացման հարցում, սակայն մեզ համար շատ ավելի սկզբունքային ու կարեւոր հարցեր են այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը պետք է շարունակվի, որովհետեւ դա հիմնական այն կառույցն է, որը դեռ կա։ Եվ դա պետք է գոյություն ունենա, որպեսզի մենք կարողանանք խոսել միջազգային հարթակում, դուռը չփակվի՝ դա շատ կարեւոր է։

Երկրորդն այն է, որ արցախահայությունը պետք է ունենա իրավունք վերադառնալու եւ իր ինքնորոշման իրավունքն իրականացնելու։ Սա նույնպես մեզ համար սկզբունքային հարց է։

Երրորդն այն է, որ սոցիալական խնդիրները պետք է լուծվեն։ Մենք բացահայտ դատապարտում ենք արտաքին գործերի նախարարության վերջին հայտարարությունը, Նիկոլ Փաշինյանի այս բոլոր քայլերը։ Մեր դիրքորոշումն այն է, որ այս իշխանությունները պետք է հեռացվեն, որպեսզի մենք կարողանանք այս բոլոր հարցերը լուծել»։

Արամ Սարգսյանը նշեց, որ Հայաստանի իշխանություններն իրավունք չունեն արցախցիներին չհամարել ՀՀ քաղաքացի։ Նա առաջարկեց ավելի առարկայական քննարկել, թե ինչ քայլեր կարելի է անել։ «Մենք առաջակել ենք 200 հազար ստորագրահավաք լինի, որ հանրաքվեով որոշվի՝ մինչեւ ընտրությունները կարո՞ղ է այս իշխանությունը շարունակել մնալ իշխանություն, թե ոչ։ Ամեն օրը մեզ համար նշանակություն ունի»,- հավելեց Սարգսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930